Հայ լողորդը պատանեկան օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում է
Բուենոս Այրեսում ընթանում են պատանեկան ամառային օլիմպիական խաղերը:
Հայաստանը ներկայացնող լողորդ Արթուր Բարսեղյանը մասնակցել է 50մ. ազատ ոճով լողի նախնական փուլին և 02.23.17 արդյունքով դուրս եկել կիսաեզրափակիչ:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Բարսեղյանը Հայաստանի մեծահասակների ռեկորդ էր սահմանել:
Լուսանկարը` ՀԱՕԿ-ի