«Արարատ» ռեստորանի մոտակայքում մեքենա է այրվել
Հոկտեմբերի 9-ին, ժամը 21:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի «Արարատ» ռեստորանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Երասխ ավտոճանապարհի թիվ 4 հասցեում գործող ավտովերանորոգման արհեստանոցում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:35-ին, մարվել՝ 21:45-ին:
Այրվել է «ՎԱԶ 21-01» մակնիշի ավտոմեքենայի դիմային հատվածը և սրահն՝ ամբողջությամբ, ջերմահարվել՝ արհեստանոցի կախովի առաստաղը` մոտ 25 քմ: