Սամվել Մայրապետյանը 2 ամսով կալանավորվեց
Խոշոր գործարար Սամվել Մայրապետյանը երկու ամսով կալանավորվեց:
Այս մասին ասաց նրա պաշտպան Կարեն Բատիկյանը:
Վերջինս հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին, արագ նստեց մեքենան և հեռացավ:
Ավելի վաղ Operativ.am-ը հայտնել էր, որ 72 ժամը լրանանալուց հետո Սամվել Մայրապետյանը դուրս է եկել դատարանից: Դատարանի վճիռը հրապարակվեց նրա դուրդ գալուց մի փոքր անց:
Նախաքննական մարմինը նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դատարան: Սամվել Մայրապետյանը նույնպես դատարան էր բերվել՝ առավոտյան ժամը 11:00-ի սահմաններում:
Նա մեղադրվում է ՀՀ ՔՕ 38-311 հոդվածի հատկանիշներով (կաշառք ստանալուն օժանդակելը): Առաջադրված մեղադրանքում Մայրապետյանն իրեն մեղավոր չի ճանաչում:
Մայրապետյանը ձերբակալվել է հոկտեմբերի 6-ին: ՀՔԾ-ն մինչեւ այսօր գաղտնի էր պահում, թե ինչ կասկածանք է խոշոր գործարարին առաջադրված: Նրա պաշտպանները գործում քաղաքական ենթատեքստ չեն տեսնում: