Մահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում
Հոկտեմբերի 9-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ւնչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 19:00-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ոստիկանները պարզել են, որ մահացածին հիվանդանոց է տեղափոխել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ, 31-ամյա Հրանտ Իրիցյանը, ով իր վարած Mercedes մակնիշի 35 ՏC 448 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհին վրաերթի է ենթարկել Պ. Աթանյանին:
Վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է հիվանդանոց, սակայն նա ճանապարհին մահացել է:
Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան հիվանդանոցի բակից տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք: