Մահացել է ԽՍՀՄ վերջին հերոսը՝ գեներալ-լեյտենանտ Աշոտ Ամատունին
Սիմֆերոպոլում 95 տարեկան հասակում մահացել է Ղրիմում բնակվող ԽՍՀՄ վերջին հերոսը՝ գեներալ-լեյտենանտ Աշոտ Ամատունին: Այս մասին հայտնում է Russia Today-ը՝ հղում անելով Ղրիմի Վետերանների հանրապետական խորհրդի հայտարարությանը:
Խորհրդային Միության հերոսի մահվան կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը: «Անդառնալի կորուստ… ամենաանկեղծ և խոր ցավակցություններն եմ հայտնում Աշոտ Ամատունու հարազատներին և մտերիմներին, կիսում եմ ձեր վիշտը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Աքսյոնովը:
Հայրենական մեծ պատերազմի ճակատներում 1942 թվականից սկսած Ամատունին մարտնչել է Ստալինգրադում, ազատագրել է Ուկրաինան, Մոլդովան, Լեհաստանը, ինչպես նաև մասնակցել է Բեռլինի գրավմանը:
Նա եղել է տանկի, դասակի և վաշտի հրամանատար: 1945-ի փետրվարի 27-ին նրան շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում: