Յուրա Մովսիսյանը Երևանում է
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովիսյանն արդեն Երևանում է և միացել է Հայաստանի ազգային հավաքականին:
Վերջինս այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, սկսվելու է նախապատրաստական հավաքը, որին մասնակցելու համար Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրավիրել է հետևյալ 25 ֆուտբոլիստներին:
Հոկտեմբերի 13-ին Հայաստանի հավաքականն ազգերի լիգայի խաղարկության շրջանակներում Երևանում կմրցի Ջիբրալթարի, իսկ հոկտեմբերի 13-ին Մակեդոնիայի ընտրանու հետ: