Մասաչուսեթսի հայկական եկեղեցում կբացվի Հայկական բարեգործական տոնավաճառ
Հոկտեմբերի 13-ին Մասաչուսեթսի Սփրինգֆիլդ քաղաքում կբացվի Հայկական բարեգործական տոնավաճառ։
Տոնավաճառի ընթացքում կներկայացվեն տանը պատրաստված հայկական ուտեստներ և խմորեղեն, հայտնում է MassLive-ը:
Ուտեստներից բացի, միջոցառմանը կվաճառվեն հայկական խոհանոցի մասին գրքեր, հայկական տարազով գլխաշորեր, պայուսակներ և զարդեր:
Հոգաբարձուների խորհրդի անդամ Կլաուդիա Մուրադյան-Բրուբախի խոսքով` այս միջոցառումը հնարավորություն է տալիս, որպեսզի մարդիկ ծանոթանան տասնամյակներ շարունակ պահպանված հայկական մշակույթի հետ:
Շուկայում վաճառքից գոյացած գումարն ուղղվում է այլ միջոցառումների կազմակերպմանը, եկեղեցու ծախսերին և պահպանմանը:
Սուրբ Գրիգոր հայկական եկեղեցին կառուցվել է 1934 թվականին, և համայնքը բավականին ակտիվ է: Եկեղեցու ներկայիս շենքը կառուցվել է 1968 թվականին և ունի տիպիկ հայկական ճարտարապետություն։ Այն նման է Հայաստանի երկու հայտնի եկեղեցիների` Սուրբ Հռիփսիմեի եւ Աղթամարի տաճարներին: