Նուրմագոմեդովին կարող են հեռացնել UFC-ից
Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC չեմպիոնի տիտղոսը պաշտպանած Խաբիբ Նուրմագոմեդովին սպառնում է հեռացում UFC-ից: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Նեւադա նահանգի Աթլետիկական հանձնաժողովի նախագահ Բոբ Բենեթը, փոխանցում է MMA Fighting-ը:
Տիտղոսային մենամարտում խեղդող հնարքով Քոնոր Մաքգրեգորին հաղթած Նուրմագոմեդովը մենամարտից հետո դուրս էր եկել ութանկյունից եւ հարձակվող Մաքգրեգորի թիմի ներկայացուցիչների վրա: Հանձաժողովը նաեւ կսառեցնի հոնորարի վճարումը Նուրմագոմեդովին մինչեւ միջադեպի հետաքննության ավարտը: Նուրմագոմեդովը պետք է ստանա 2 միլիոն դոլար:
Նուրմագոմեդովը մենամարտից հետո տեղի ունեցած ասուլիսում ներողություն խնդրել կազմակերպիչներից եւ Նեւադայի Աթլետիկական հանձնաժողովից՝ իր վարքը պայմանավորելով Մաքգրեգորի եւ նրա թիմակիցների կողմից հնչած վիրավորանքներով: