ՓՀԷԿ-երի ոլորտում բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել
Բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության աշխատակիցները 2018թ. օգոստոսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում իրականացրել են ուսումնասիրություններ ջրային ռեսուրսների փաստացի վիճակի և ՋԹ պայմանների կատարման վերաբերյալ:
Բնապահպանության նախարարությունից հայտնում են, որ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ թվով 145 փհէկ-երում առկա էին ՋԹ պայմանի խախտում, մասնավորապես՝ ջրառի կետերը կահավորված չեն եղել ջրաչափական դիտակետով կամ ջրաչափով, ինչպես նաև այլ նպատակներով թվով 51 ջրօգտագործողի մոտ ևս հայտնաբերվել են ՋԹ պայմանների խախտումներ:
Ջրօգտագործողների կողմից ՋԹ պայմանների վերոնշյալ խախտումների վերաբերյալ ծանուցվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին: