Նշանակվեց Էներգետիկայի նոր նախարար
Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Գարեգին Բաղրամյանին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնում նշանակելու մասին:
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Գարեգին Մելքոնյանը հետ է կանչվել Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: