Բջնի գյուղի մոտակա անտառում բռնկված հրդեհը մարվել է
Հոկտեմբերի 2-ին, ժամը 09:49-ին Բջնի գյուղի մոտակա անտառում բռնկված հրդեհը մարվել է:
Հոկտեմբերի 1-ին, ժամը 13:30-ի դրությամբ ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ շարունակում է հերթապահությունը Բջնի գյուղի մոտակա անտառում:
Սեպտեմբերի 29-ին, ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մարտական հաշվարկ շարունակում է հերթապահությունը Բջնի գյուղի մոտակա անտառում: Սեպտեմբերի 28-ին, ժամը 09:05-ին տեղեկություն է հաղորդվել, որ ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը շարունակում է հերթապահությունը Բջնի գյուղի մոտակա անտառում:
Սեպտեմբեր 27-ին, ժամը 11:46-ին տեղեկություն է հաղորդվել, որ նկատվել են հրդեհի նոր օջախներ: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:24-ին: Սահմանվել է հերթապահություն (մեկ մարտական հաշվարկ):