Ազգությամբ հայ Գեղարդ Մուսասին պարտության է մատնել կանադացուն՝ պաշտպանելով չեմպիոնի կոչումը Bellator 206-ում (տեսանյութ)
Ամերիկյան Bellator 206 մրցաշարի շրջանակում արմատներով հայ հոլանդացի մարզիկ Գեղարդ Մուսասին (Մովսեսյան) հաղթել է կանադացի Ռորի Մադոնալդին դառնալով միջին քաշային կարգում չեմպիոն: Այս մասին գրում է Rusarminfo-ն:
Արդեն 2-րդ ռաունդում Մակդոնալդը գետնին է ընկել, ինչից հետո Գեղարդը սկսել է պարբերաբար հարվածել նրան:
Մրցավարը դադարեցրել է խաղը՝ տեխնիկական հաղթանակ շնորհելով Գեղարդ Մուսասիին:
Մարտը վճռական է եղել Գեղարդի համար. նա կարողացել է պաշտպանել Bellator-ի չեմպիոնի կոչումը միջին քաշային կարգում: