Վարչապետը աշխատանքային այցով մեկնում է Տաջիկստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 27-28-ին աշխատանքային այցով կմեկնի Տաջիկստանի Հանրապետություն:
Կառավարությունից հայտնում են, որ վարչապետը Դուշանբեում կմասնակցի ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների հերթական գագաթնաժողովին: