Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Արսենալ»-ի խմբի մարզումներին
Լոնդոնի «Արսենալ»-ն այսօր Անգլիայի Լիգայի գավաթի 3-րդ փուլում կխաղա «Բրենտֆորդ»-ի հետ:
Սեպտեմբերի 25-ին լոնդոնցիները հանդիպումից առաջ վերջին մարզումն է անցկացրել, որին մասնակցել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Հայ ֆուտբոլիստը, որն ապաքինվում է ոտնաթաթի վնասվածքից, մարզման մասնակցել է ընդհանուր խմբի հետ:
«Արսենալ»-«Բրենտֆորդ» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: