«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչը հեռացվել է աշխատանքից
«Արարատ-Արմենիան» պաշտոնական հայտարարություն է տարածել.
«Տեղեկացնում ենք, որ «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը որոշում է կայացրել հեռացնել թիմի գլխավոր մարզիչ Վադիմ Սկրիպչենկոյին անբավարար արդյունքների համար:
Գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի «Արարատ-Արմենիա»-2-ի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը:
Նոր գլխավոր մարզչի անունը հայտնի կդառնա մեկ շաբաթվա ընթացքում»,-ասվում է հայտարարության մեջ: