Հայաստանը ամենաարագ զարգացող տուրիստական երկրների թոփ տասնյակում. Bloomberg-ի անդրադարձը
Bloomberg միջազգային կազմակերպության «Luxury Travel» նախագիծը ռեյտինգ է կազմել 10 ամենահայտնի երկրները եվրոպացի տուրիստների համար՝ հղում անելով UNWTO միջազգային տուրիստական կազմակերպության 2017 թվականի տվյալներին:
Թոփ 10 երկրների կազմում, որտեղ մեծ է եվրոպացի տուրիստների հոսքը, մտնում է նաև Հայաստանը (18,65% աճ)՝ զբաղեցնելով 10-րդ տեղում:
«Հայաստանն ունի հիասքանչ մայրաքաղաք, և իհարկե հայ ամենահայտնի ընտանիքը Քարդաշյանների ընտանիքն է:
Ծանոթություն տեղի մշակույթին, լավաշ պատրաստելու վարպետության դասեր, այցելություն՝ կոնյակի գործարաններ և հնագույն եկեղեցական համալիրներ. ահա՝ ինչ է սպասվում տուրիստներին Հայաստանում»,- գրում է Bloomberg-ը ՝ հղում անելով աշխարհի ամենահին «Cox & Kings» տուրիստական կազմակերպությանը:
Ռեյտինգը գլխավորում են Սան-մարինոն, Վրաստանը, Իսրայելը: Թոփ 10-ում են հայտնվե,նաև Իսլանդիան, Մոլդովան, Թուրքիան, Բոսնիան և Հերցոգովինան, Ադրբեջանը: