Առաջին անգամ Արման Թաթոյանը ԵԽ Նախարարների կոմիտե է ներկայացրել ՄԻԵԴ վճռի կատարման հետ կապված ՄԻՊ հատուկ դիրքորոշում
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության մեջ առաջին անգամ Արման Թաթոյանը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե է ներկայացրել հատուկ դիրքորոշում կապված զինծառայողների իրավունքների հարցով «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճռի կատարման հետ:
ՄԻՊ-ից հայտնում են, որ դիրքորոշման մեջ անդրադարձ է կատարվել նշված վճռի կատարման համար սկզբունքային մի շարք խնդիրների, ներառյալ՝ զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության եւ զինված ուժերի կարգապահության ամրապնդման անհրաժեշտության հարցերին: Այդ ուղղությամբ Պաշտպանի կողմից արվել են կոնկրետ առաջարկություններ:
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե նման դիրքորոշում ներկայացնելը կարեւոր նշանակություն ունի զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության գործում:
Պաշտպանը բարձր է գնահատում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի իրավունքի գերակայության եւ մարդու իրավունքների գլխավոր տնօրինության, ինչպես նաեւ ԵԽ երեւանյան գրասենյակի հետ համատեղ աշխատանքն այս ոլորտում։