Մանե Թանդիլյանը շնորհավորել է երևանցիներին և ընտրություններում հաղթողին
Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը շնորհավորել է երևանցիներին և ընտրություններում հաղթողին։
«Սիրելի երևանցիներ,
Շնորհավորում եմ բոլորիս Երևանի ավագանու բացառիկ ազատ ընտրությունների կապակցությամբ:
Տեղի ունեցածը ցույց տվեց կարևորագույն արդյունք` իշխանությունը պատկանում է ժողովրդին, և սա բարձրագույն արժեք է, և երկրում պետք է դառնա գերակա:
Շնորհավորում եմ «Իմ քայլը» դաշինքին հաղթանակի և Հայկ Մարությանին՝ քաղաքապետ ընտրվելու առթիվ:
Համոզված եմ, որ Երևանի նոր ավագանին, ստանձնելով կարևորագույն պատասխանատվություն, լավագույնս կծառայի մեր քաղաքին և երևանցիներին»,- ասված է Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառման մեջ: