Եվրոպայի ամենաարագ աճող ուղղությունների շարքում Վրաստանը երկրորդն է
Վրաստանը Եվրոպայի ամենաարագ աճող ուղղությունների շարքում երկրորդ տեղում է հայտնվել։ Տեղեկատվությունը տարածում է Bloomberg-ը՝ հղում անելով Միջազգային զբոսաշրջային կազմակերպության 2017 թվականի տվյալների վրա։
Ցուցակում առաջատարը Սան–Մարինոն է, որի ուղղությամբ աճն անցյալ տարի կազմել է 31.1 տոկոսով։ Վրաստանի ցուցանիշը 27.9 տոկոս է։ Տասնյակում են նաև Իսրայելը (24,6%), Թուրքիան (24,14%), Իսլանդիան (24,11%), Մակեդոնիան (23,5%), Ադրբեջանը (20%), Մոլդովան (19,6%), Բոսնիան և Հերցեգովինան (18,66%) և Հայաստանը (18,65%)։
Bloomberg-ի հոդվածում Վրաստանը հիշատակվում է որպես Եվրոպայի չբացահայտված անկյուն։ Խոսքը գնում է երկրի խոհարարական առավելությունների և այն տեղերի մասին, որոնք Թբիլիսում գրավում են զբոսաշրջիկներին։ Դրանց թվում է նաև «Ստամբա» հյուրանոցը։