Լավագույնն ենք մաղթում նորըտիր նախագահին. ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն հաջողություն են մաղթել Արթուր Վանեցյանին
ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն հաջողություն են մաղթում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Արթուր Վանեցյանին,-այս մասին գրում է armtimes.com-ը:
Սեպտեմբերի 22-ին՝ ՀՖՖ նախագահի ու գործադիր կոմիտեի ընտրության օրը, ներկա էին ՖԻՖԱ-ի ազգային ասոցիացիաների Եվրոպայի դեպարտամենտի պատասխանատու աշխատակից Օլիվեր Յունգը և ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ Դավոր Շուկերը: Ֆեդերացիայի արտահերթ ժողովի ժամանակ նրանք հանդես եկան իրենց խոսքով: Յունգը նշեց, որ ՖԻՖԱ-ն աջակցում է հայկական ֆուտբոլի նոր ղեկավարությանը:
«Լավագույնն ենք մաղթում նորըտիր նախագահին և երաշխավորում ենք մեր աջակցությունը»,- ասաց նա:
Դավոր Շուկերն ընդգծեց, որ շատ ուրախ է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրական նիստին մասնակցելու համար: Նշեց, որ ժողովի կայացրած որոշումները շատ կարևոր են ու մեծ դեր են կատարելու Հայաստանում մարզաձևի հետագա զարգացման հարցում: Նաև լավագույնը մաղթեց Վանեցյանին:
«Հաջողություն եմ մաղթում ձեզ այս ընտրական ժողովում: Համոզված եմ՝ ձեր որոշումը շատ կարևոր կլինի հայկական ֆուտբոլի զարգացման համար: Շնորհակալություն ուշադրության և գեղեցիկ Երևանում հյուրընկալության համար: Շնորհակալություն, և հարգելի՛ Արթուր, Ձեզ հաջողություն եմ մաղթում»,- ասաց նա:
«Ցանկանում եմ ընդգծել Ռուբենի և Արմենի կարեւոր դերը, որ ունեցել են ֆուտբոլի զարգացման գործում ոչ միայն հայկական, այլեւ եվրոպական ֆուտբոլի մակարդակով: Նրանք միշտ էլ կլինեն ՈՒԵՖԱ-ի ընկերները եւ կարեւոր ներդրում կունենան ֆուտբոլում: Նրանք եղել են ֆուտբոլային ընտանիքի անդամ եւ միշտ էլ կմնան այդպիսիք»,- ասաց նա:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում