Այս ընտրությունները բացառիկ էին. Նիկոլ Փաշինյան
«Երևի պատկերացնում եք, թե ինչքան անհանգիտ եմ եղել քվեների ամփոփման փուլում, քանի որ այդ ժամանակ եղել եմ Ատլանտյան օվկիանոսի վրա: Կարելի է նաև պատկերացնել, թե ինչ զգացումներ եմ ունեցել, երբ վայրէջք կատարելուց հետո իմացել եմ, որ ձայների մոտ կեսի հաշվարկման արդյունքում «Իմ քայլը» դաշինքը հավաքել է ավելի քան 80%: Սա իհարկե չափազանց կարևոր իրադարձություն է մեր քաղաքական կյանքի և հետհեղափոխական իրավիճակի համար: Ուզում եմ մեր ժողովրդին շնորհավորել այս ընտրությունների կապակցությամբ»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում:
Փաշինյանը շեշտեց, որ այս ընտրությունները բացառիկ էին այն առումով, որ քաղաքացին չուներ ո՛չ ընտրակաշառքային և ո՛չ էլ վարչական լծակների կողմից իրականացված պարտադրանք:
«Քաղաքացին ուներ ընտրություն՝ գնալ ընտրական տեղամաս, արտահայտել իր կամքը, չարտահայտել իր կամքը, և նա կատարեց ընտրություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ այժմ վարչապետն աշխատանքային այցով գտնվում է Նյու Յորքում: