Մենք ողջունում ենք քաղաքի կառավարման նորաստեղծ մարմիններին. «Երևանի հանրություն» դաշինք
«Երևանի հանրություն» դաշինքը կայացած է համարում Երեւանի ավագանու քվեարկությունը: Այս մասին հայտարարություն է տարածել «Երեւանի» հանրություն դաշինքը:
«Մենք ողջունում ենք քաղաքի կառավարման նորաստեղծ մարմիններին եւ հաջողություն ենք ցանկանում համայնքի առջեւ ծառացած խնդիրների լուծման գործում։
«Երեւանի հանրությունը» որպես հասարակական ուժեր ներկայացնող միավոր շարունակելու է հետամուտ լինել իր ծրագրերի իրականացմանը եւ քաղաքացիական հանրությանը հարիր միջոցներով վերահսկելու է քաղաքի կառավարման մարմինների գործունեությունը»,-ասված է հայտարարության մեջ: