Կադրային ջարդ չի լինելու. Վահան Կոստանյան
Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչ, ՔՊ խոսնակ Վահան Կոստանյանին հարց է ուղղվել, թե արդյոք շարունակելու է պաշտոնավարել Կամո Արեյանը:
«Մինչև ընտրությունները պահպանելու է, դրանից հետո իրենք կիմանան, կադրային ջարդ տեղի չի ունենալու: Ովքեր մաքուր են և պրոֆեսիոնալ, կմնան, մյուսները, կարծում եմ, քաղաքապետարանում ստեղծված նոր իրողություններից ելնելով իրենք կհեռանան»,- ասել է Կոստանյանը: