Ձայների հաշվարկն ավարտվել է․ որ քաղաքական ուժը քանի մանդատ կստանա ավագանիում
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտեց Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքների ամփոփումը։ Ամփոփված են բոլոր՝ 475 տեղամասերի արդյունքները.
«Իմ քայլը» դաշինք - 81.06%
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն - 6.95%
«Լույս» դաշինք - 4.99%
Հայկ Մարությանը կստանձնի քաղաքապետի պաշտոնը առանց ավագանու անդամների քվեարկության: Քաղաքական մյուս ուժերը չեն հաղթահարել անցողիկ շեմը՝ չստանալով անգամ 2 % տոկոս քվե:
Եվ չնայած «Լույս» դաշինքը չի հաղթահարել անցումային շեմն ավագանու կազմում ընգրկվելու համար (դաշինքների համար այն կազմում է 8 տոկոս, իսկ կուսակցությունների համար՝ 6 տոկոս), նրա նկատմամբ կգործի օրենդրության այն դրույթը, որի համարձայն՝ ներկայացուցչական մարմնի կազմում ցանկացած պարագայում պետք է ներկայացված լինեն առնվազն 3 քաղաքական ուժեր։
Ըստ մանդատների էլ 65 հոգանոց ավագանիում բաշխումը լինում է մոտավորապես այսպես. «Իմ քայլը» դաշինք - 56 մանդատ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն - 5 մանդատ «Լույս» դաշինք - 4 մանդատ