Մահացել է Չարլզ Կաոն
Չինացի, բրիտանացի և ամերիկացի ֆիզիկոս-ինժեներ, ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր Չարլզ Կաոն մահացել է Հոնկոնգում:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի լրատվամիջոցներին, Կաոն կյանքից հեռացել է 84 տարեկան հասակում: Նշվում է, որ 2004-ին պրոֆեսորի մոտ Ալցհեյմերի հիվանդություն էր ախտորոշվել: 2010-ին նոբելյան մրցանակակիրն իր կնոջ հետ միասին հիմնադրամ է ստեղծել, որի նպատակն է օգնել նման ախտորոշում ունեցող հիվանդներին և հասարակության ուշադրությունը հրավիրել այդ հիվանդության վրա:
Չարլզ Կաոն երկար տարիներ զբաղվել է մանրաթելա-օպտիկական տեխնոլոգիայի մշակմամբ և զգալի ներդրում է ունեցել հեռահաղորդակցության ոլորտի զարգացման գործում: 2009-ին վերջինս արժանացել է Նոբելյան մրցանակի՝ «օպտիկական հաղորդակցության համար լույսի մանրաթելային փոխանցման ասպարեզում նորարական նվաճումների համար»: