«Իմ քայլը»՝ 81,14%. Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները 204 ընտրատեղամասերի տվյալներով
ԿԸՀ-ն հրապարակել է առաջին 204 ընտրատեղամասերի նախնական տվյալները: «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքն առաջատարն է 81,14%-ով:
Դաշինքի օգտին է քվեարկել 123163 մարդ:
Հաջորդիվ ԲՀԿ-ն է՝ 6,99%-ով, ապա «Լույս» դաշինքը 4,90%-ով: