ՀԱԹ 7/14 ընտրատեղամասում ընտրողների շուրջ 81 տոկոսը քվեարկել է « Իմ քայլը» դաշինքի օգտին
ՀԱԹ 7/14 ընտրատեղամասի դռները, օրենքով սահմանված կարգով, ժամը 20։00-ին փակվեցին հանձնաժողովի նախագահ Գայանե Մինասյանի կողմից։
Ձայների հաշվարկին Երևանի ավագանու ընտրության մասնակից 12 ուժերից միայն 3 ուժի վստահված անձինք էին ներկա՝ ՕԵԿ-ից, «Երկիր Ծիրանի»-ից և «Իմ քայլը» դաշինքից։
Այս ընտրատեղամասում ընտրելու իրավունք ունի 1942 քաղաքացի, սակայն ընտրությանը մասնակցել են 840 հոգի:
Արդյունքները հետևյալն են.
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ քաղաքապետի թեկնածուն՝ Նաիրա Զոհրաբյան- 40 ձայն
«Երևանի Հանրություն» դաշինք ՝ քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյան- 4 ձայն
«Երևանցիներ» դաշինք՝ քաղաքապետի թեկնածու՝ Արարատ Զուրաբյան- 1 ձայն
«Երկիր ծիրանի» կուսակցություն՝ քաղաքապետի թեկնածու՝ Զարուհի Փոստանջյան 9
«Ժառանգություն» կուսակցություն՝ քաղաքապետի թեկնածու՝ Րաֆֆի Հովհաննիսյան 4
«Ժողովրդական ուղի» կուսակցություն՝ քաղաքապետի թեկնածու՝ Մանուել Գասպարյան- 2 ձայն
«Իմ քայլը» դաշինք՝ քաղաքապետի թեկնածու՝ Հայկ Մարության-678 ձայն
«Լույս» դաշինք՝ քաղաքապետի թեկնածու՝ Արտակ Զեյնալյան -33 ձայն
«Հայ Հեղափոխական Դաշնակցություն»՝ քաղաքապետի թեկնածու՝ Միքայել Մանուկյան– 8
«Հայք» կուսակցություն՝ քաղաքապետի թեկնածու՝ Գևորգ Հովսեփյան- 0
«Ռեֆորմիստներ» կուսակցություն՝ քաղաքապետի թեկնածու՝ Արտակ Ավետյան – 4 ձայն
«Օրինաց երկիր» կուսակցություն՝ քաղաքապետի թեկնածու՝ Մհեր Շահգելդյան- 51 ձայն։
Անվավեր ճանաչվեց 6 քվեաթերթիկ։
Այսպիսով, ՀԱԹ 7/14 ընտրատեղամասի ընտրողների 80. 7 տոկոսը քվեարկել է «Իմ քայլը» դաշինքին։