2004֊ից տեղամասերում կռիվ ենք տվել. Արարատ Միրզոյան
ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանը Facebook-ի իր էջում գրել է.
«2004֊ից (շատերը՝ 95֊96֊ից) տեղամասերում կռիվ ենք տվել, պայքարել ամեն քվեաթերթիկի համար, մարմնով պաշտպանել քվեատուփերը, լսել սպառնալիքներ, հետո փողոց դուրս եկել՝ պաշտպանելու քաղաքացու քվեն և արդարություն պահանջելու, հայտնվել մահակների հարվածների ու կրանի տակ, որ մոտեցնենք էս օրը։
Կեցցե ազատ, արդար և ժողովրդավարական ընտրությունների միջոցով ժողովրդի իշխանության իրացումը։ Կեցցե քաղաքացու հաղթանակը»։