Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Արմեն Սարգսյանը ընտրություններին չեն մասնակցել
Երևանի ավագանու ընտրություններին չեն մասնակցել Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Արմեն Սարգսյանը:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Արմեն Սարգսյանի օգնական Հասմիկ Պետրոսյանն ասաց, որ նախագահն այս պահին գտնվում է Փարիզում եւ մասնակցում է Շամոնի քաղաքում անցկացվող ամենամյա Մտքերի գագաթնաժողովին, որտեղ ելույթ է ունեցել որպես գլխավոր բանախոս:
Մինչև 18:45 րոպեի դրությամբ ընտրություններին չէր մասնակցել նաև առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: ՀԱԿ խոսնակ Արմեն Մուսինյանը «Հայկական ժամանակ»-ին փոխանցեց, որ չի կարող ասել՝ Տեր-Պետրոսյանն այս մեկ ժամվա ընթացքում կմասնակցի ընտրություններին, թե՝ ոչ:
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի հետ կապ հաստատել չհաջողվեց: Սակայն, ամենայն հավանականությամբ նա եւս չի մասնակցի ընտրություններին, քանի որ նրա անձնագիրը գտնվում են Հատուկ քննչական ծառայությունում: