Ընտրատեղամասերը փակվեցին. սկսվում է ձայների հաշվարկը
Երևանում այսօր ավագանու արտահերթ ընտրություններ էին: Ժամը 20:00-ին քվեարկությունն ավարտվեց, Երևանի 475 ընտրատեղամասերը փակված են, ձայների հաշվարկը մեկնարկում է:
ՀՀ ոստիկանության հրապարակած տվյալների համաձայն` Երևանում ընտրողների թիվը 848.343 է։ Ժամը 17։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 294 534 ընտրող կամ քվեարկության իրավունք ունեցողների 34.72%-ը:
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին հետևում էին տեղական և օտարերկրյա դիտորդական 8 կազմակերպություններ: Ընտրությունների ընթացքին հետևում էր 662 դիտորդ: