Այլ անձի փոխարեն քվեարկության երեք դեպք՝ ժամը 17:45-ի դրությամբ
«Ականատես» նախաձեռնության («Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպություններ եւ «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնություն) դիտորդների կողմից բացահայտված խախտումները ժամը 17:45-ի դրությամբ:
16:50 Արաբկիրի 4/34 տեղամասում դիտորդը տեղեկացրեց,որ 16:00-ի դրությամբ տեղի է ունեցել այլ անձի փոխարեն քվերակության երեք դեպք, մասնավորապես ընտրողները ընտրողների ցուցակում ստորագրել են այլ անձանց դիմաց: Երկու դեպքում ընտրողներին ում փոխարեն այլ ընտրողարդեն ստորագրել էր
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ստացված պարզաբանման հիման վրա հնարավորություն է տրվել ստորագրել այլ նշումներ բաժնում իսկ մյուս դեպքում ընտրողը, որի փոխարեն այլ անձ էր ստորագրել 16:30-ի դրությամբ ընտրության չի մասնակցել:
Դիտորդը ներկայացրել է պահանջ խախտումը տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում արձանագրելու վերաբերյալ, սակայն պահանջը մերժվել է Հանձնաժողովի նախագահի կողմից այն պատճառաբանությամբ, որ ԿԸՀ-ն տվյալ միջադեպի մասին տեղեկացված է համապատասան պարզաբանում տվել է, ուստի խախտում առկա չէ:
15:34 Ավանի 1/3 տարեց մի տղամարդ այցելել է տեղամաս ընտրելու ոմն տարեց կնոջ հետ, ով իբրև թե եկել էր օգնելու համար որպեսզի տարեց տղամարդը կարողանա ընտրել: Սակայն պարզվել է, որ այդ տղամարդը արդեն իսկ ընտրել է: Ոստիկաններ են եկել տեղամաս, թույլ չի տրվել երկրորդ անգամ ընտրել, իսկ միջադեպը գրանցվել է գրանցամատյանում:
15:07 Աջափնյակ 6/8 տեղամասում դիտորդը նկատել է, որ ընտրողները քվեարկության սենյակում առկա խառնաշփոթի ժամանակ 2-3 հոգով են մոտեցել քվեախցիկներին:
Հանձնաժողովի նախագահը և հանձնաժողովի մեկ այլ անդամ զգուշացրել են ընտրողներին: Դիտորդը հանձնաժողովի քարտուղարին պահանջ է ներկայացրել խախտումը տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում արձանագրելու վերաբերյալ, սակայն պահանջը մերժվել է հանձնաժողովի քարտուղարի կողմից այն պատճառաբանությամբ, որ վերջինս գտնում է, որ տվյալ դեպքում խախտում առկա չէ: Ավելի ուշ, դիտորդը դիմել է հանձնաժողովի նախագահին և վերջինս համաձայնվել է գրանցել խախտման փաստը տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:
15:00 Աջափնյակ 6/38 տեղամասում խախտվել է վիճակահանության կարգը: Ժամը 14.00-ի սահմաններում ինքնասոսնձվող դրոշմանիշ փակցնող և քվեատուփի համար պատասխանատու հանձնաժողովի անդամ Նատալիա Սարգսյանը չի փակցրել դրոշմանիշը և ընտրողն առանց դրոշմանիշի ծրարը նետել է քվեատուփի մեջ: Հանձնաժողովի նախագահը վիճակահանությամբ սահմանված կարգի՝ հերթափոխի խախտմամբ տվյալ անդամին փոխարինել է հանձնաժողովի այլ անդամով՝ պատճառաբանելով, որ տվյալ անդամի խնդրանքով է կատարել փոխարինումը, քանի որ վերջինիս ի վիճակի չի եղել իրականացնել այդ գործառույթը, որի վերաբերյալ կազմել է համապատասխան արձանագրություն, իսկ ընտրողին առաջարկել է նոր քվեաթերթիկ, սակայն վերջինս հրաժարվել և հեռացել է տեղամասից: Խախտում թույլ տրված հանձնաժողովի անդամին
հանձնաժողովի նախագահը վերապահել է քվեաթերթիկներ և քվեարկության ծրարներ հատկացնողի գործառույթը:
14:41 Քանաքեռ-Զեյթուն 3/24 ընտրողը տեղամասային կենտրոն է ներկայացել «դուխով» շապիկով: Հանձնաժողովի նախագահը զգուշացրել է վերջինիս և ընտրողը ընտրելուց հետո հեռացել է տեղամասային կենտրոնից:
Դիտորդը պահանջել է խախտումը գրանցել տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:
14:24 Աջափնյակի 6/8 Ընտրողը տեղամասային կենտրոն է ներկայացել «դուխով» գլխարկով: Հանձնաժողովի անդամները զգուշացրել են վերջինիս և ընտրողը ընտրելուց հետո հեռացել է տեսամասային կենտրոնից:
Հանձնաժողովի նախագահը տեղեկացվել է խախտման մասին:
13:05 Շենգավիթի 8/9 տեղամասում ըստ դիտորդի հաղորդման տեխնիկական սարքը չի տպել զրոյական տեղեկանքը, որի պատճառով տեղամասը բացվեց 08:10 րոպեին