Առայժմ ոչ մի տեղ չեմ տեղափոխվում, բնակվում եմ այստեղ՝ Նուբարաշենում. Վ. Oսիպյան
Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը չի պատրաստվում տեղափոխվել Երևանի Նուբարաշեն վարչական շրջանից:
Լրագրողների հարցին, թե Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը տեղափոխվել է բնակության կառավարական ամառանոց, արդյոք ոստիկանապետը Նուբարաշենից այլ վայր տեղափոխվելու մտադրություն չունի՝ պայմանավորված պաշտոնով, Վալերիյ Օսիպյանն ասաց՝ չի տեղափոխվելու:
«Առայժմ ոչ մի տեղ չեմ տեղափոխվում, բնակվում եմ այստեղ՝ Նուբարաշենում և կշարունակեմ բնակվել»,-ասաց ոստիկանապետը: