Ընտրողները դուրս են գալիս քվեախցիկներից և բոլորի ներկայությամբ քվեաթերթիկները դնում ծրարի մեջ
«Ականատես» նախաձեռնության («Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպություններ և «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնություն) դիտորդների կողմից բացահայտված խախտումները ժամը 11:45-ի դրությամբ:
11:05 Կենտրոնի 9/36 տեղամասում հանձնաժողովի անդամների գործառույթների հերթափոխը չի իրականացվում սահմանված կարգով. ժամը 11:00-ի դրությամբ քվեաթերթիկներ և քվեարկության ծրարներ հատկացնող հանձնաժողովի անդամները չեն կատարել գործառույթների փոփոխություն:
11:20 Նորք-Մարաշի 9/36 տեղամասում արձանագրվել է բաց քվեարկության մոտ 20 դեպք. ընտրողները դուրս են գալիս քվեախցիկներից և բոլորի ներկայությամբ քվեաթերթիկները դնում ծրարի մեջ: Միաժամանակ, տեղամասում պարբերաբար կուտակումներ են ձևավորվում խմբերով գալու արդյունքում: Դիտորդը փորձել է լուսանկարել գրանցամատյանը, որտեղ արձանագրվել են վերոնշյալ խախտումները, սակայն հանձնաժողովի քարտուղարը դիտորդին արգելել է լուսանկարել գրանցամատյանը: