Ազգային ժողովի ինքնալուծարման մասին խոսելը դեռ վաղ է. Արա Բաբլոյան
ՀՀ ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ԱԺ-ի ինքնալուծարման մասին խոսելը վաղ է համարում:
Անդրադառնալով Ազգային ժողովի ինքնալուծարման հարցին՝ Բաբլոյանը նշեց, որ այս պահին ստեղծված են աշխատանքային խմբեր, որոնք պետք է աշխատեն օրենսդրական փոփոխությունների ուղղությամբ:
«Ազգային ժողովի ինքնալուծարման մասին խոսելը դեռ վաղ է: Հետագայում քաղաքական ուժերը կանդրադառնան այս հարցին, իսկ գործընթացը դեռևս շարունակվում է»,- եզրափակեց գերատեսչության նախագահը: