Ես կժպտամ միայն այդ առիթով. ԱԱԾ տնօրենը ՝ իր դեմ Ռ. Քոչարյանի որդու ներկայացրած հայցի մասին
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր՝ սեպտեմբերի 23-ին, հրաժարվեց խոսել Ռոբերտ Քոչարյանի որդու կողմից իր դեմ ներկայացված հայցի մասին:
«Ես կժպտամ այդ առիթով, դատարանը կքննի և որոշում կկայացնի: Ես չեմ ուզում որևէ բան ասել, որ ստացվի, թե ազդեցություն եմ ունենում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Վանեցյանը: