Վարշավայում շուրջ 20 հազար աշխատողներ բողոքի ակցիայի են դուրս եկել՝ ավելի բարձր աշխատավարձի պահանջով
Վարշավայում բյուջետային ոլորտի շուրջ 20 հազար աշխատակիցներ բողոքի ակցիայի են դուրս եկել՝ ավելի բարձր աշխատավարձի պահանջով: Այս մասին հաղորդում է RMF 24-ը:
Բողոքի ակցիային մասնակցել են ուսուցիչներ, հրշեջներ, փրկարարներ, դատարանների շարքային աշխատակիցներ, առողջապահության և սոցիալական ոլորտների աշխատողներ:
Նրանք պահանջել են աշխատավարձերի անհապաղ բարձրացում և հանդիպում վարչապետ Մատեուշ Մորավեցկիի հետ: Ցուցարարներն ընդգծել են, որ չեն ցանկանում Եվրոպայի կենտրոնում ստրուկ լինել:
«Հոգնել ենք կառավարության քաղաքականությունից, երկխոսության բացակայությունից և վարչապետ Մորավեցկիի ստից»,- հայտարարել է արհմիություններից մեկի ներկայացուցիչը: