Կանադայում 30 մարդ է վիրավորվել պտտահողմի պատճառով
Առնվազն 30 մարդ է վիրավորվել Կանադայի հարավ-արևելքում գրանցված պտտահողմի պատճառով, մոտ 150 հազար տուն զրկվել է էլեկտրաէներգիայի մատակարարումից, հայտնում է Ria novosti-ն՝ վկայակոչելով կանադական ԶԼՄ-ներին:
Հաղորդվում է, որ պտտահողմը շարժվել է Օտտավա և Գատինո քաղաքների միջև ընկած հատվածով: Նախնական գնահատականների համաձայն՝ քամու արագությունը գերազանցել է ժամում 200 կիլոմետրը:
Օտտավայի արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավար Էնթոնի դի Մոնտեի խոսքերով՝ պտտահողմի հետևանքով վիրավորվել է 30 մարդ, որոնցից հինգը ստացել է լուրջ վնասվածքներ: