ԱՄՆ-ում ցանկացել են պաշտոնանկ անել Թրամփին
The New York Times-ը, վկայակոչելով սեփական աղբյուրները, հայտնում է, որ 2017-ին Սպիտակ տան ղեկավարին մտադիր էին պաշտնոնակ անել: Նշվում է, որ ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալ Ռոդ Ռոզենշթայնը 2017-ին ցանկացել է գաղտնալսել, ինչպես նաև հավաքագրել նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի անդամներին՝ վերջնին պաշտոնանկ անելու համար: Սակայն այդ մասին իմացել են 2017-ի գարնանը:
Գլխավոր դատախազի տեղակալի կարծիքով՝ գաղտնալսումը թույլ կտար բացահայտել նախագահի վարչակազմում տիրող քաոսը:
Ըստ նրա՝ կարելի էր հավաքագրել արդարադատության նախարար Ջեֆ Սեշնսին, ներքին ավտանգության նախարար Ջոն Քելիին: Նրանք միասին պետք է փորձեին Թրամփին պաշտոնանկ անել ըստ Սահմանադրության 25-րդ հոդվածի:
Սակայն նվում է, որ այս տեղեկությունը «հավաստցի չէ»: