Ռուբեն Հայրապետյանը չի մասնակցում ՀՖՖ արտահերթ նիստին
Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում նախագահի ընտրություն է: Հատուկ դրա համար արտահերթ նիստ է հրավիրվել: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը նիստին ներկա չէ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանը: