Վարչապետն Արտաշատում հանդիպում է համայնքների ղեկավարների հետ. ուղիղ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ։ Այցի առաջին կանգառը Արտաշատ քաղաքն է, որտեղ վարչապետը հանդիպում է համայնքների ղեկավարների հետ։
Վարչապետն այսօր կլինի Արտաշատի «Արտֆուդ» պահածոների արդիականացված գործարանում, այնուհետև Արարատի գինու գործարանում։
Արարատ գյուղում Նիկոլ Փաշինյանը կայցելի սպարապետ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան։
Վարչապետը նախատեսել է այց նաև սահմանամերձ Երասխավան համայնք։
Արարատի մարզ Նիկոլ Փաշինյանի այցելությունը կամփոփվեի Արտաշատում հանրահավաքով, որտեղ նա կպատասխանի քաղաքացիների հարցերին։