Եկեք իրար ներենք բոլոր անձնական բնույթի վիրավորանքները. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Նյարդերը կարող են տեղի տալ, բայց մենք պետք է ամեն ինչ անենք՝ մեր քաղաքական կյանքից անձնական վիրավորանքները բացառելու համար. պետք է լինի գաղափարների պայքար։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց այսօր՝ սեպտեմբերի 21–ին, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ամփոփիչ հանդիպմանը Կարապի լճի տարածքում։
«Այո, կրքերը կարող են բորբոքվել, բայց ժողովրդավարությունը, իսկապես, շատ մեծ պատասխանատվություն է։ Եկեք իրար ներենք բոլոր անձնական բնույթի վիրավորանքները, ով մյուսին վիրավորել է, թող ներողություն խնդրի»,– ասաց վարչապետը։
Մանրամասն՝ տեսանյութում: