Մնաց մեկ քայլ. Նիկոլ Փաշինյան
Իմ քայլը դաշինքի այսօրվա ավարտական հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսօր կարեւոր իրադարձություն է եղել՝ Բաղրամյան 26-ի դռները բացվեցին Հայաստանի քաղաքացիների առաջ:
«Մենք եւս մեկ քայլ ունենք այս քաղաքական խնդիրը վերջնականապես լուծելու համար՝ բացենք Ազգային ժողովի դռները Հայաստանի քաղաքացիների առաջ», ասել է նա, հավելելով, որ Հայաստանի քաղաքացիների առաջ այլեւս փակ դռներ չեն լինելու: