Ռիհաննան նշանակվել է Բարբադոսի դեսպան
Ռիհաննան նշանակվել է Բարբադոսի արտակարգ և լիազոր դեսպան, տեղեկացնում է CNN-ը: Աղբյուրի փոխանցմամբ` Ռիհաննան Բարբադոսի իշխանությունների հրամանով զբաղվելու է տուրիզմի, կրթության և ներդրումների ներգրավման հարցերով:
Երգչուհին 2008թ. նշանակվել էր Բարբադոսի մշակութային դեսպան և սերտ համագործակցել Բարբադոսի տուրիզմի նախարարության հետ:
Այժմ նա կկարողանա հանդես գալ իր երկրի անունից և ներկայացնել այն տարբեր երկրներում: