Google-ը թույլ կտա վերլուծել Gmail փոստային ծառայության նամակները
Google-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ թույլ են տալիս կողմնակի հավելվածների ծրագրավորողներին վերլուծել Gmail փոստային ծառայության նամակները և կիսվել տվյալներով այլ ընկերությունների հետ, գրում է The Wall Street Journal-ը:
Այս մասին կորպորացիայի ներկայացուցիչները նշել են սենատորներին հասցեագրված նամակում, վերջիներս Google-ին հարցրել էին օգտագործողների անձնական տվյալների արտահոսքի հնարավորության մասին:
Նամակում նշվում է, որ կորպորացիան դեռևս թույլ է տալիս կողմնակի հավելվածներ մշակողներին սկանավորել օգտատերերի նամակները, չնայած որ Google-ը անցյալ տարվա ամռանը հերքել էր այդ:
«Ծրագրավորողները (կողմնակի հավելվածների) կարող են փոխանակվել տվյալներով այլ ծրագրավորողների հետ, եթե նրանք բացահայտ հայտնում են օգտատերերին, թե ինչպես են օգտագործում նրանց տվյալները»,— ասվում է Google-ի հանրային քաղաքականության հարցերով փոխնախագահ Սյուզեն Մոլինարիի հայտարարության մեջ: