Պամելա Անդերսոնը Մելանյա Թրամփին համոզել է հրաժարվել բնական մորթի կրելուց
Պամելա Անդերսոնը ԱՄՆ առաջին տիկնոջը համոզել է հրաժարվել բնական մորթուց՝ Մելանյա Թրամփին նվիրելով արհեստական մորթուց կարված վերարկու: Դերասանուհին այդ մասին պատմել Է The Guardian-ին:
- Այսօր ես բնական հագուստ չեմ հագնում և չէի ցանկանա գովազդել դա, արհեստական կրելով, բայց դա շատ ավելի լավ է, քան ինչ-որ մեկի կաշին: Ես արհեստական մորթուց բաճկոններ եմ ուղարկել Մելանիա Թրամփին և Քիմ Քարդաշյանին, դրանից հետո նրանք երկուսն էլ հրաժարվել են բնականից »,- ասել է Պամելա Անդերսոնը:
Պամելա Անդերսոնը երկար ժամանակ համագործակցում է PETA կենդանիների պաշտպանության միջազգային կազմակերպության հետ: