Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանություն (տեսանյութ)
Նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 20-ին այցելել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանություն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահը շնորհավորել է դեսպան Թիեն Ըրլոնգին, դեսպանության անձնակազմին եւ ի դեմս նրանց՝ Չինաստանի բարեկամ ժողովրդին առաջիկա տոնի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման օրվա առթիվ: