2018-ի 8 ամսիների ընթացքում ԱԱՀ –ի զրոյական դրույքաչափերով գործարքների գծով հարկ վճարողներին վերադարձվել է 56,5 մլրդ դրամ. ՊԵԿ պաշտոնյա
2018-ի ութ ամսիների ընթացքում ԱԱՀ –ի զրոյական դրույքաչափերով գործարքների գծով հարկ վճարողներին վերադարձվել է կամ որ նույնն է միասնական հաշվին է մուտքագրվել 56,5 մլրդ դրամի չափով գումար, ինչը ներառում է նաև 2017 թվականի վերջի դրությամբ հաստատված դեռևս չվերադարձված գումարները:
2017 թվականի ութ ամիսների ընթացքում վերադարձվել էր 37 մլրդ դրամի չափով գումար: Այսինքն 2017-ի համադրելի ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը գերազանցվել է ավելի քան 52 տոկոսով:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՊԵԿ Ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության հաշվանցումների և վերադարձման հսկողության բաժնի պետ Արման Միրզոյանը:
Նրա խոսքով՝ փոքր ու միջին բիզնեսի աջակցմանն ուղղված քաղաքականության շրջանակներում ներկայում աննախադեպ հարամավետը պայմաններ են գործում ավելացված արժեքի հարկ վճարող տնտեսական սուբյեկտների համար,ինչը հիմնավորվում է նա և թվային ցուցանիշներով:
«2018-ի ութ ամիսների ընթացքում փոխհատուցվող գումարների գծով շուրջ 53 մլրդ դրամ գումարի չափով իրականացված 560 ուսումնասիրություններով հիմնավորված է համարվել շուրջ 50 մլրդ դրամի չափով գումարը: Ներկայում գործում է միասնական հաշիվ փոխհատուցվող գումարների մուտաքգրման պարզեցված ընթացակարգ, ինչը վերաբերում մինչև 20 մլն դրամի չափով հայտերին: Դա վերաբերում է ԱԱՀ-ով զրոյական դրույքաչափով գործարքներին: Առանց ուսումնասիրության նշագրմամբ հայտերից բավարարվել է 131-ը , ինչը պարունակել է 623 մլն դրամի չափով ԱԱՀ»-ասաց Միրզոյանը:
Նրա խոսքով՝ այժմ քննարկումներ են կատարվում պարզեցված ընթացակարգերի չափանիշների մեղմացման ուղղությամբ, ինչը, բնականաբար, կբերի ավելի մեծ թվով հարկ վճարողների տվյալ ընթացակարգից օգտվելու հնարավորությանը: