ԱԺ-ում տեղի կունենա պաշտոնյաների գաղտնալսումները քննելու համար ստեղծված քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստը
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ 314 սրահում տեղի կունենա ՀՀ ԱԺ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի եւ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի առնչությամբ երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստը:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովի պատգամավորների ձայների մեծամասնությամբ ստեղծվել էր քննիչ հանձնաժողով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի մասին հարցի ուսումնասիրության նպատակով:
Հանձնաժողով ստեղծելու մասին որոշումն ընդունվել էր 47 կողմ, 14 դեմ ձայների հարաբերակցությամբ:
Հանձնաժողովի կազմում են ընդգրկվելու 5 անդամ ՀՀԿ խմբակցությունից, 3 անդամ` «Ծառուկյան» դաշինքից, 2-ը՝ «Ելք»-ից և 1-ը՝ ՀՅԴ-ից: