Սաշիկ Սարգսյանի փաստաբանը՝ 30 մլն. դոլարի մասին (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին «Իմ քայլը» դաշինքի հերթական հանրահավաքի ժամանակ հայտարարեց, թե Սերժ Սասրգայանի եղբայր Սաշիկ Սարգսյանը Հայաստանի միայն մեկ բանկում 30 միլիոն դոլար ունի, և այդ բոլոր փողերը դրված են կալանքի տակ։ Վարչապետը պահանջեց, որ Սաշիկ Սարգսյանը հրապարակային պարտավորվի՝ մեկ շաբաթվա ընթացքում 30 միլիոն դոլարը և մնացածը հանելու և կամավոր վերադարձնելու է պետական բյուջե»։
Վարչապետի այս ելույթից հետո հայտարարությամբ հանդես եկավ ինքը՝ Սաշիկ Սարգսյանը, որտեղ նշել էր՝ ՀՀ-ում գործող օրենքները թույլ չեն տալիս բռնագանձել գումարները, եթե չի հաստատվել դրանց անօրինական լինելը։
Սաշիկ կամ Ալեքսանդր Սարգսյանի փաստաբան Միհրան Պողոսյանը կարծում է, որ պետական բոլոր ուժային կառույցները համակարգված «հարձակում են գործում» Ալեքսանդր Սարգսյանի վրա։
«Որովհետև էս պահի դրությամբ հասարակությանը, իշխանության ներկայացուցիչներին անհրաժեշտ են հնչեղ բացահայտումներ, անուններ, որքան հնարավոր է՝ ավելի հնչեղ անուններ և որքան հնարավոր է՝ ավելի հնեղ բացահայատման պատրվակով կատարված հայտարաություններ»,-ասաց Միհրան Պողոսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում: