Հարավաֆրիկյան Հանրապետությունում օրինականացվել է մարիխուանայի մասնավոր պահպանումը և օգտագործումը
ՀԱՀ-ի Սահմանադրական դատարանը երեքշաբթի օրինականացրել է մարիխուանայի մասնավոր պահպանումը և օգտագործումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Africa News-ին:
«Անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը չի սահմանափակվում միայն տնով կամ մասնավոր բնակավայրով: Անհատական տարածքում կանեփի օգտագործումը կամ պահպանումը այլևս չափահաս քաղաքացիների համար քրեական հանցագործություն չի համարվելու», - ասել է դատարանի փոխնախագահ Ռայմոնդ Զոնդոն:
Հեռուստաալիքը բացատրում է, որ 2014-ին աֆրիկացի ընդդիմադիր Մարիո Օրիանի Ամբրոզինին ներկայացրել է մարիխուանայի օրինականացման մասին օրինագիծ:
Նշվում է, որ երկրի մայրաքաղաքում ամեն տարի հանրահավաքներ էին անցկացվում բժշկական նպատակներով կանեփի օգտագործման վերաբերյալ օրենսդրության մեղմացման համար: